Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» սկսել են գրոհել դատարանների ու ոստիկանության շենքերը
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները: Լե-Մանում ցուցարարները հարձակվել են իշխող կուսակցության սենատոր Դամյեն Պիշերոյի գրասենյակի վրա: Բողոքավորների գործողություններից տուժել են նաև քաղաքային ոստիկանության, դատարանի և տեղական թերթերից մեկի խմբագրատան շենքերը:
Ցուցարարները նաև ավտոմեքենաներ են այրել: Անցած օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է 40 հազարից ավելի մարդ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Փարիզում շուրջ երկու տասնյակ մարդ է ձերբակալվել: