Իրանում չեն ցուցադրել «Բավարիա»-«Աուգսբուրգ» խաղը կին մրցավարի պատճառով
Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» հյուրւնկալվելիս հաղթել է «Աուգսբուրգին» 3:2 հաշվով:
Հանդիպումը սպասարկել է կին-մրցավար Բիբիանա Շտայնհաուսը, որը կանոնավոր
կերպով աշխատում է Բունդեսլիգայի խաղերում: Այդուհանդերձ, հենց Շտայնհաուսի պատճառով Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հանդիպման հեռարձակումը չեղարկվել է:
Բանն այն է, որ Բիբիանան, ինչպես բոլոր մրցավարները, կրել է շորտ:
Նշենք` «Բավարիան» 2 միավորով է զիջում «Բորուսիային», բայց Լյուսեն Ֆավրի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: