«Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը (լուսանկար)
Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով վերջերս մայր է դարձել, այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Նա հազվադեպ է գրառումներ կատարում, նոր լուսանկարներ հրապարակում:
Հայտնի երգչուհին իր Instagram-ի stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր տեղեկատվություն պահպանվում է միայն24 ժամ, ինչից հետո ջնջվում է, որդու նոր լուսանկարն է հրապարակել։
Լուսանկարում Քրիստինեի նորածին որդին՝ Արեգը երգչուհի Նունե Եսայանի գրկում է, իսկ երգչուհու երեխաները մեղմ բռնել է փոքրիկ Արեգի ձեռքերից։ Ջերմ լուսանկարին կից Քրիստինե Պեպելյանը գրել է․ «Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել․․․ p.s. Շնորհակալ ենք սիրելի Նունե, մենք Ձեզ շատ ենք սիրում»։