Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամերիկացի սենատոր և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին
թեկնածու Բերնի Սանդերսը որոշել է 2020 թվականին կրկին փորձել ուժերն ԱՄՆ
նախագահի պաշտոնում։
Ինչպես հայտնում է Politico պարբերականը, սենատորն ուղերձ է ձայնագրել, որում հայտարարել է առաջադրվելու իր ցանկության մասին։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սանդերսը զբաղվում է նաև թեկնածուների ընտրությամբ, ովքեր տեղ կզբաղեցնեն կառավարությունում իր հաղթանակի դեպքում։
Սանդերսը մրցակցել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ 2016
թվականին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրման իրավունքի համար։