Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Al-Sumaria-ին, գրում է, որ առևանգվածների ճակատագիրը անհայտ է։
Միաժամանակ նշվում է, որ իրավապահները հայտնել են մեկ այլ քաղաքում ԻՊ-ի կողմից ևս երեք մարդու առևանգման մասին։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքացիները գնացել էին սունկ հավաքելու։
Իրաքյան ԶԼՄ-ների տվյալներով, հունվարի 28-ին ահաբեկիչները Հադիտ քաղաքի երկու մարդու մահապատժի էին ենթարկել, փետրվարի 8-ին Սալահ Էդ-Դին նահանգի երեք բնակչի էին մահապատժի ենթարկել։