Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի շենքում մի քանի հարկ է փլուզվել
Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանում փլուզում է եղել: Ռուսական լրատվամիջոցները սկզբում հաղորդել էին, որ փլատակներում հնարավոր է մնացած լինի 7-ից մինչև 21 մարդ:
Ավելի ուշ, սակայն, փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ փլուզման հետևանքով զոհեր չկան: Փրկարարները շենքից 86 մարդու են տարհանել: Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների ժամանակ: