Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում Թրամփը կարող է խնդիրների առջև կանգնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Կոնգրեսի հետ նոր խնդիրներ ունենալ երկրում արտակարգ ռեժիմ հայտարարելու դեպքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Աղբյուրը հայտնում է, որ մոտակա ժամանակներս Դեմոկրատներն այս հարցի դեմ կարող են բանաձև ընդունել, որին, ըստ ամենայնի, կողմ կքվեարկի նաև Հանրապետականների մեծ մասը: Իսկ այդ դեպքում Թրամփը կարող է վատ դրության մեջ հայտնվել:
Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ դեպքում Թրամփը կարող է վետո դնել բանաձևի վրա, իսկ դա կարող է ոչ ցանկալի արդյունքների բերել: