ԱՄՆ-ում պահանջել են Tesla ավտոմեքենայից հանել համարը, որը ռուսերեն հայհոյանք է հիշեցնում
ԱՄՆ-ում ավտոմոբիլային տեսչությունը խնդրել է Tesla էլեկտրամոբիլի վարորդին հանձնել XYECLA համարը՝ դրա անպարկեշտության պատճառով՝ հայտնում է Esquire-ը՝ վկայակոչելով Facebook-ում ավտոմեքենայի սեփականատեր Վլադիմիր Յակունինի գրառումը։
Պաշտոնական նամակում ասվում է, որ ավտոտեսչությունը ձգտում է կանխել այնպիսի համարների հանձնումը, որոնք համարվում են «անպարկեշտ» եւ ի ցույց են դնում «վատ ճաշակը»։ XYE տառակապակցության մասին ասվում է, որ դա կարող է հնչել որպես տղամարդու սեռական օրգանի խոսակցական անվանում ռուսերենով»։
Յակունինին խնդրել են մինչեւ փետրվարի 12-ը հետ վերադարձնել համարը կամ բողոքարկել որոշումը։ Գրառման մեկնաբանություններում Tesla-ի սեփականատերը պատմել է, որ ինքն է ընտրել համարը, եւ դրա համար տարեկան 50 դոլար է վճարում։ Յակունինը նաեւ գրել է, որ իր ծանոթն էլ ունի XYESLA համարով Tesla, սակայն նման պահանջով նամակ չի ստացել։