Էրդողանը Մակրոնին քաղաքականության մեջ «նորեկ» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A-Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ֆրանսիացի գործընկերոջը «քաղաքականությունում նորեկ» է անվանել: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
«Ես ասում եմ Մակրոնին՝ քաղաքականության մեջ դու դեռ նորեկ ես, սկզբում սովորիր քո երկրի պատմությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նախագահը նաև անդրադարձել է այն երկրներին, որոնց Ֆրանսիան գաղութացրել էր, և որտեղ տեղի է ունեցել կոտորած:
Ֆրանսիան Եվրոպական առաջին խոշոր պետություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: