Ջենիֆեր Լոպեսն ու նրա բոյֆրենդը 6,6 միլիոն դոլարով առանձնատուն են ձեռք բերել (լուսանկար)
Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելի Ալեքս Ռոդրիգեսը կատարել են համատեղ առաջին լուրջ գնումը, շքեղ տուն, Մալիբուում՝ օվկիանոսի ափին։ Անշարժ գույքի համար զույգը վճարել է 6,6 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ առանձնատունը վաճառքի է հանվել երկու տարի առաջ եւ այս ընթացքում գինը նվազել է մոտավորապես չորս միլիոնով։
Երեք հարկանի տունը 410 քառ․ մետր է, ունի չորս ննջասենյակ։ Երկրորդ հարկում՝ ընդարձակ հյուրասենյակն է տեղակայված, որից սահուն կերպով անցում է կատարվում դեպի խոհանոց՝ ճաշելու զոնա, որը սպիտակ գույնի է։ Գլխավոր ննջասենյակում կա պատծգամբ, որից տեսարան է բացվում դեպի օվկիանոս, կա մեծ լոգարան, որի պատն ամբողջությամբ առանձնանում է բնական քարով։
Բացի այդ, առանձնատունն ունի սաունա, տնային կինոթատրոն եւ ֆիթնես-ստուդիա։ Նախորդ ամուսնություններից Լոպեսի եւ Ռոդրիգեսի երեխաների համար նույնպես զբաղմունք կա նոր տանը՝ հարկերից մեկում տեղկայված է ընդարձակ խաղերի համար նախատսված սենյակ։