Հայաստանի ԱԳ նախարարը Օմանի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի հարցը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանատի իր գործընկերոջ՝ Յուսուֆ բին Ալավիի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի հարցեր։ Դրանց թվում են եղել․
Առևտրային, տնտեսական ու զբոսաշրջային համագործակցությունը,
Զարգացման օրակարգը,
Համագործակցության իրավական բազան,
Արցախի հակամարտությունը։