Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ
Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի՝ Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող անդամ Արամ Գրիգորյանը, որը ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչն է, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ մարզվելիս են եղել մարզիկները:
Պուտինը ոչ միայն զրուցել է հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մասնակցել պարապմունքներին:
ՌԴ հավաքականի անդամ Արամ Գրիգորյանը ստավրոպոլյան ձյուդոյի դպրոցի վառ
ներկայացուցիչներից է: Նա մասնակցել և հաղթանակներ է տարել «Գրան պրիի»
համաշխարհային մրցումներում: