Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և չեչենների միջև (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ 100 մարդ։ Այս մասին հայտնել է Izvestia.ru-ն:
Կադրերում կարելի է տեսնել, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեճն սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ՝ ստիպելով ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ հենց սկսվել է ծեծկռտուքը, որի ժամանակ եղել է նաև հրաձգության:
Տեղի ունեցածի հետևանքով 10 մարդ է տուժել, նրանց բոլորին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Աղբյուրի փոխանցմամբ՝ ծեծկռտուքի ժամանակ մեջքից հրազենային վիրավորում է ստացել «Նեոլիտ» ռեստորանի սեփականատեր Յաշար Ալիևը:
Հավելենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 17 մարդու: Ռուսական մեկ այլ լրատվամիջոց էլ հայտնել է, որ ռեստորանի աշխատակիցների պնդմամբ՝ հարձակվողների գլխավոր նպատակը ռեստորանի տիրոջից վրեժ լուծելն է եղել:
Ականատեսների խոսքերով՝ կռվին մասնակցել է մոտ 100 մարդ և լսվել է մոտ 50 կրակոց:
Այդ երեկո «Նեոլիտ»-ում նախատեսված էր խոշոր միջոցառում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ և չեչեններ։