Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն. Պուտին
Ավարտվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եռօրյա աշխատանքային այցը Ռուսաստան: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Երկու երկրների առաջնորդների հանդիպումները տեղի են ունեցել Սոչիում: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են առևտրային, էներգետիկայի, ինտեգրացիոն հարցերի վերաբերվող թեմաներ:
Բանակցություններից հետո ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն:
«Աշխարհում ամբողջապես անկախ պետություններ գոյություն չունեն: Բոլորը՝ թեկուզ մեծ և փոքր երկրները»,- ասլել է ՌԴ նախագահը:
Որպես օրինակ՝ Պուտինը բերել է Եվրոպական երկրներին՝ ընդգծելով, որ դրանց փոխարեն շատ որոշումներ ընդունում է Եվրախորհրդարանը: