Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար արտակարգ դրություն է սահմանել երկրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Մեքսիկայի հետ սահմանին: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Սանդերսը հրապարակել է Սպիտակ տան օվալաձև սենյակում արված լուսանկար, որում պատկերված է նախագահն իր աշխատասեղանի մոտ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրում է հարավային սահմանին ազգային
անվտանգության ու մարդասիրական ճգնաժամի խնդրի լուծման համար երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին հռչակագիրը», - գրել է Սանդերսը
լուսանկարին կից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 15-ին արտակարգ դրություն կհայտարարի երկրում, ինչի արդյունքում Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն կունենա: