Լեհաստանը Նեթանյահուից Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել
Վարշավան բավարարված չէ Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ իսրայելի
պարզաբանումներով, հայտնել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Շիմոն
Շինկովսկի վել Սենկը:
Ինչպես գրում է РИА Новости-ն, Իսրայելի նախագահ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել էր Լեհաստանում գործող՝ լեհ ազգին կամ կառավարությանը Հոլոքոստի ոճրագործությունների համար մեղադրողների դեմ քրեական պատասխանատություն նախատեսող օրենքը:
Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ մեջբերել էին վարչապետի խոսքերն այն մասին, թե լեհերը համագործակցել են նացիստների հետ, և որ ինքը չի ճանաչում մեկին, ում
դրա մասին արտահայտվելու համար դատապարտած լինեն:Իր հերթին Jerusalem Post-ը գրել էր, որ վարչապետը խոսել է ոչ թե «լեհերի», այլ «լեհ ազգի»՝ նացիստների հետ համագործակցության մասին:
Շինկովսկին հայտարարել էր, որ Լեհաստանը ցանկանում է հստակ պարզաբանումներ լսել Նեթանյահուից՝ ընդգծելով, որ մինչ այդ արված պարզաբանումները իերնց չեն
բավարարում:Ավելի վաղ հրապարակումների առնչությամբ Լեհաստանում
իսրայելի դեսպան Աննա Ազարին Արտգործնախարարություն էր կանչվել:
Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ Նեթանյահուն ոչ թե նկատի է ունեցել «լեհ ազգի
համագործակցությունը նացիստների հետ», այլ «նացիստների հետ համագործակցած»
մարդկանց դեմ դատական վարույթի բացակայությունը: