Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։
Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների`մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է.
«Որևէ երկրի կողմից ի նպաստ հակամարտության այս կամ այն կողմի հայտարարությունները չեն կարող որևէ կերպ օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջանակում տեղի են ունենում բանակցությունները»։
Նշելով, որ Ալբանիան լավ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե ՛ Ադրբեջանի հետ՝ նախագահ Իլիր Մետան ասել է.
«Երկու երկրներին մաղթում ենք հաջողություններ՝ լուծումներ գտնելու այս խնդրում»։