Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժի խափանման միջոցը փոխարինվել է
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ հաջողվել է հասնել «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ
վիրաբույժի խափանման միջոցի փոխարինմանը։
«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով):Շնորհակալ եմ բոլոր
այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,- ասված է գրառման մեջ:Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս գրառում է կատարել․
«Շնորհակալություն եմ հայտնում մեր դեսպանատանը իրենց ամենօրյա աշխատանքի համար։ Հուսամ, արդար դատաքննության արդյունքում Գևորգը ամբողջությամբ կարդարացվի»։
Հիշեցնենք, որ հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը 2018 թվականի նոյեմբերից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում է գտնվում։ ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով նա մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ, որը ենթադրում է առավելագույնը 6 տարի ազատազրկում։