Մոսկվայում «Ռուսկոյե ռադիո»-ն և «Զվեզդա»-ն նախազգուշացում են ստացել՝ տարածքն ականապատված է
Մոսկվայում «Ռուսկոյե ռադիո»-ի» և «Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցներին տարհանել են այն բանից հետո, երբ անհայտ անձինք հայտնել են այս երկու խմբագրությունների շենքերի ականապատման մասին: Այս մասին տեղեկացնում է «Взгляд»-ը:
«Ոստիկաններն ու կինոլոգները ժամանել են «Ռուսկոյե ռադիո»-ի խմբագրության հասցեով: Անհայտ անձը հայտնել է, որ այստեղ պայթյունի վտանգ կա: Ներկա դրությամբ տարհանման գործընթաց է իրականացվում»,- ասել է աղբյուրը:
«Զվեզդա» հեռուստաալիքի աշխատակիցներին ևս տարհանում են նույն պատճառով. այստեղ ևս նախազգուշացվել են պայթյունի վտանգի մասին:
Հաղորդագրություն է ստացվել, որ ականապատված է նաև բիզնես կենտրոններից մեկը, հաղորդագրությունն ուղարկվել է կենտրոնի էլեկտրոնային հասցեին: Շենքից տարհանվել է գրեթե 100 մարդ, ժամանել են ՆԳՆ և ԱԻՆ աշխատակիցները, տարածքը մանրամասն զննել են կինոլոգները, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Ընդհանուր առմամբ էլեկտրոնային հասցեով պայթյունի վտանգի մասին նախազգուշացում են ստացել Մոսկվայի 10 տարբեր օբյեկտներ, տարհանվել է շուրջ 5 հազար մարդ, որոշ օբյեկտներում ոստիկանական զննությունն ավարտվել է, պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: