Հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը. նոր թեկնածուների փնտրտուքը շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի
ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր
աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի
իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լեւոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը եւս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ` Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեցՆիկոլ Փաշինյանին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր
թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները,
օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է
Վիետնամում դեսպան աշխատելու առաջարկը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.