ԱՄՆ -ը նոր գլխավոր դատախազ ունի
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և
գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման
արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։
Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ-ավագի վարչակազմում արդեն զբաղեցրել է վերոնշյալ պաշտոնը (1991-1993):