Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն. Հանդիպման վայրն էլ գրեթե հայտնի է
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում, տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ «Որքանով տեղյակ ենք` համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Գիտեք, երբ 2 երկրների ԱԳ նախարարների միջեւ լինում է հանդիպման
համաձայնություն, մենք համակարգված ձեւով հայտնում ենք դրա մասին»,- ասաց ԱԳՆ մամլո խոսնակը: Ի՞նչ ասել է «համակարգված»։ «Դա հանդիպման մասին նույն օրը, նույն ժամին համատեղ հայտարարելն է»:
Ի դեպ, ասում են՝ այդ հանդիպումից հետո կկայանան նաեւ Փաշինյան-Ալիև պաշտոնական բանակցությունները, անգամ նշվում է երկիրը` ԱՄՆ: Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Տեղյակ չեմ նման հանդիպումից»:
Իսկ ինչո՞ւ են այդքան երկար տեւում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումները, նոր սկզբունքնե՞ր են մշակվում, ժամանակին բանակցություններին մասնակցած անձն ասաց. «Որքան էլ կարծիք կա, թե ղարաբաղյան հարցով տարակարծություններ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այդպես չէ։ Կարասինն անկեղծ էր, երբ ասում էր, որ կոնսենսուս կա։
Ինչ վերաբերում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա սիրում է շատ երկար խոսել, մանավանդ` անգլերենով։ Կարծում եմ` դա է պատճառը, ուրիշ ոչինչ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.