ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն Ռուսաստանում
ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:
Վերապատրաստման շրջանակներում Հատուկ նշանակության փրկարարական
աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Երևան քաղաքի, ինչպես նաև
Լոռու, Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունները
ներկայացնող 10 փրկարարներ կմասնակցեն փետրվարի 14-ից ապրիլի 5-ը Սոչի
քաղաքում անցկացվող «Սկզբնական փրկարարական պատրաստություն» թեմայով
դասընթացներին:
2019 թվականի փետրվարի 18-ից մարտի 1-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում կկազմակերպվեն «Խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում արտակարգ իրավիճակների գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» խորագրով դասընթացներ, որին կմասնակցեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության՝ ՀՆՓԱԻԿ, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի, Արմավիրի և Արարատի փրկարարական վարչությունների ղեկավար կազմը ներկայացնող 5 աշխատակիցներ: