Լոս Անջելեսում կարգելվի բնական մորթուց հագուստի պատրաստումն ու վաճառքը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաքում որոշել են հրաժարվել բնական մորթուց կարված հագուստից ու աքսեսուարներից։ 2021 թվականից Լոս Անջելեսում կարգելվի այդպիսի արտադրանքի պատրաստումն ու վաճառքը։ Այս մասին հայտարարությունն ընդունել է քաղաքային ավագանին։
«Մենք բոլորին լսելի ու լրիվ հստակ ասում ենք՝ մորթին Լոս Անջելեսում ապագա չունի»,- ասվում է քաղաքային ավագանու ընդունած հռչակագրում։
Որպես հիմնավորում նշվում է, որ այդպիսի «անմարդկային» վարքը պետք է դադարեցվի անմիջապես։