Մակրոնը Ֆրանսիայի ամենացածր հեղինակություն ունեցող նախագահներից է. հարցում
Ֆրանսիայում հարցում են իրականացրել, որպեսզի հասկանան երկրի՝ ներկա և
նախկին քաղաքական գործիչներից ով ինչ վարկանիշ ունի քաղաքացիների շրջանում,
հաղորդում է Le Figaro–ն:
Հարցումն անցկացրել է Ifop-Fiducial ընկերությունը:
Նշվում է, որ հարցվածների 73%-ը լավ է վերաբերում երկրի էկոլոգիայի նախկին նախարար Նիկոլյա Յուգոյին: Քաղաքացիների 56%-ը վստահություն է հայտնել երկրի նախկին վարչապետ Ալեն Ժյուպենին:
Նախարարների շրջանում մեծ հեղինակություն է վայելում ԱԳՆ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ 49%:
Ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին դրական լույսի ներքո է ընկալում հարցվածների 36%-ը, իսկ երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին վայելում է 42%-ի վստահությունը: