ԱՄՆ-ում KISS խմբի համերգի ժամանակ երաժշտի մազերն այրվել են (տեսանյութ)
ԱՄՆ-ի Այովա նահանգում Kiss խմբի ելույթի ժամանակ բռնկվել են կիթառահարի մազերը, հաղորդում է korrespondent-ը:
Համերգի տեսանյութը հայտնվել է Youtube-ում:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Kiss ակումբի մենակատար Փոլ Սթենլիին նմանակող Բոբի Ջենսենը շատ մոտ է կանգնել հրավառությանը, որը եղել է համերգի ընթացքում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են այրվում երգչի մազերը, սակայն նա չի արձագանքում: Կրակը փորձել է հանգցնել խմբի մասնակիցներից մեկը, սակայն երբ նրա մոտ չի ստացվել, աշխատակիցները վազել են բեմ և հանգցրել այն:
Հետո Ջենսենը խոստովանել է, որ գիտակցել է, որ իր մազերն են այրվում, ոչ թե կեղծամը, սակայն նրա համար միևնույն է եղել:
Նշվում է, որ դահլիճը ծափահարում էր երաժշտին: