ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի
Դոնալդ Թրամփի երկամյա նախագահության շրջանում ԱՄՆ-ի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով: Այժմ պարտքը կազմում է 22.01 տրիլիոն դոլար: Տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների` ԱՄՆ-ի պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի 108 % -ից 2023-ին կհասնի ՀՆԱ-ի 117%-ի: Ընթացիկ պարտքային խնդիրները համարվում են 2007–2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք: Այդ տարիներից սկսած ԱՄՆ-ն անընդհատ բարձրացրել է պարտքի շեմը և ամեն անգամ այդ հարցը հանրապետականների և դեմոկրատների միջև սուր քննարկումների թեմա է դառնում: Նշենք, որ Օբամայի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում էլ ԱՄՆ-ի պարտքն ավելացել էր 9 տրիլիոն դոլարով:
Ամերիկյան տնտեսագետների կանխատեսումներով՝ մինչև 2026 թվականը պարտքը կհասնի 30 տրիլիոնի: