Դեսպան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների Սոցիալիսատական կուսակցության արտաքին գործերի խոսնակին
Փետրվարի 13-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Սոցիալիստական կուսակցության արտաքին գործերի խոսնակ Սադեթ Կարաբուլութին (Sadet karabulut)։
Տիգրան Բալայանը շնորհակալություն հայտնեց Սադեթ Կարաբուլութին Հայոց
ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի,
մարդու իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության
համար։
Դեսպանը Բալայանը հոլանդացի խորհրդարանականին ներկայացրեց Հայաստանում
ընթացող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության
ամրապնդման և բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման ուղղությամբ
կառավարության քայլերը։ Տիգրան Բալայանը կարևորեց հայ-հոլանդական
հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների դերակատարությունն ու
տեղեկացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում
փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունների մասին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ժողովրդավարական հասարակությունների միասնականության և փոխադարձ աջակցության, հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։