Հղիության մասին գաղափար չունեցող բրիտանուհին ծննդաբերել է կոմայի մեջ գտնվելիս
Բրիտանական Բլեքփուլ քաղաքի բնակչուհի Լիզա Դեյվին, որը պատկերացում
չուներ, որ հղի է, հիվանդանոց էր տեղափոխվել սեպսիսի բարդացումով:
Ինչպես հայտնում է The Sun-ը, կնոջ ներքին օրգաններն սկսել են չաշխատել, և նա կոմայի մեջ է հայտնվել: Հետազոտությունից հետո բժիշկները հայտնաբերել են, որ նա հղիության 7-րդ ամսում է գտնվում:
Բժիշկները ստիպված են եղել անհապաղ կեսարյան հատում կատարել հղիության
26-րդ շաբաթում: Երբ 27-ամյա բրիտանուհին դուրս է եկել կոմայից, իմացել է, որ մայր է դարձել: Նա զարմացել է, քանի որ հղիության նշաններ չէր նկատել: Դստերը Դեյվին անվանել է Դանիելա՝ բուժքրոջ պատվին, որը հոգ է տարել իր մասին հիվանդանոցում: