Հայաստանը կշարունակի ձեռք բերել ռուսական Су-30СМ-ները
Հայաստանը կշարունակի ձեռք բերել ռուսական բազմաթիրախ Су-30СМ ինքնաթիռները։ Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկիրը չի
սահմանափակվի 4 ինքնաթիռի մատակարարումներով։
«Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է ստացվեն համապատասխան ժամանակ»,- պարզաբանեց նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվան եւ Երևանը պայմանագիր են ստորագրել գնելու չորս բազմաթիրախ Су-30СМ կործանիչներ, որոնք հայաստանի Զինված ուժերը կստանան արդեն 2020թ․։