Պուտինն ու Լուկաշենկոն սահել են դահուկներով Սոչիի լեռնալանջերից մեկում (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դահուկասահքի է մասնակցել Սոչիի լեռնալանջերին:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, երկու երկրների առաջնորդները կարճատև ընդմիջում են արել բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկել են չորեքշաբթի, և մեկնել են լեռնադահուկային արշավի: Նշվում է, որ լեռներում ներկա պահին շատ ձյուն
կա, և արևային տաք եղանակ է, օդի ջերմաստիճանը +5 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի:
Հագնելով լեռնադահուկային հանդերձանքը՝ նախագահները բարձրացրել են լեռնալանջ՝ իրենց ներկայությամբ զարմացնելով զբոսաշրջիկներին:
Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Սոչիի լեռնալանջերից մեկը: Բանակցություններն սկսելուց առաջ Պուտինը հույս էր հայտնել, որ իրենց կհաջողվի միասին հանգստանալ և սահել դահուկներով: