«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ
«Քառյակ մեդիա»–ի հիմնադիրներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանն ու Արման
Սաղաթելյանն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադի հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Միհրան Հակոբյանը։
Գրառման մեջ ասվում է.
«Այսօր «Քառյակ մեդիայի» գործընկերների` Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպել ենք Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Քազեմ Սաջադին:
Հանդիպումը տեղի է ունեցել մեր նախաձեռնությամբ: Շնորհավորել ենք պարոն դեսպանին և Իրանի ժողովրդին իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն դեսպանին հատկացված ժամանակի և արդյունավետ քննարկման համար:
Շարունակում ենք մեր նախաձեռնած հանդիպումների շարքը…»։