Ինչո՞ւ է ռուս հայտնի քաղաքական գործիչը ցանկանում, որ իրեն հուղարկավորեն Արցախում
Հայտնի ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտարարել է, թե ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն Արցախում: Լիմոնովը պատմել է, որ ժամանակին գրող Ժան Ժենեն ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Մարոկկոյում` այդպիսով ակնարկելով ֆրանսիական հասարակությանը, որ իրեն սկսել են մոռանալ:
«Հիմա մտածում եմ, որ ես էլ կարող եմ Ժան Ժենեյի նման ցանկություն հայտնել: Հուղարկավորեն ինձ Արցախ անունով երկրում, որտեղ հերոս հայեր են ապրում: Այնտեղ նաև հնամենի Դադիվանք եկեղեցի կա, որում կա մի քանդակ, թե ինչպես են քարկոծում սուրբ Ստեփանոսին: Այնտեղ նաև Պողոս առաքյալն է»,- իր բլոգում գրել է Լիմոնովը:
Լիմոնովը մտահոգություն է հայտնել, որ իրեն արդեն մոռացել են ինչպես Ռուսաստանի իշխանությունները, այնպես էլ լիբերալ հասարակությունը: