Մեջբերումներ հայտնի գրքերից
Բաներ կան, որ թեկուզև կատարվում են, բայց մարդը չի հավատում նրանց իսկությանը, մանավանդ, եթե կատարող անձնավորությունը այլևս չի խոսում այդ մասին և իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի եղել:
Ալբերտո Մորավիա «Չոչարա»
Աստված մեզ կյանք է տալիս, բայց երկրին տիրում է Սատանան:
Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»
-Ի՜նչ փույթ, մենք խորունկ սիրեցինք իրար:
-Սակայն առանց իրար պատկանելու:
-Գուցե այդպես ավելի լավ է,-հարեց տիկին Առնուն:
-Ո՛չ, ո՛չ:Ինչպիսի՜ երջանկություն բաժին կընկներ մեզ:
-Օ՜,հավատում եմ...մի այնպիսի սիրով, ինչպիսին ձե՛րն է:
Եվ ինչքա՜ն ուժեղ պետք է լիներ այդ սերը դիմանալու համար այսքան երկար բաժանմանը...
Գյուստավ Ֆլոբեր «Զգացմունքների դաստիարակությունը»
Միշտ հիշեք, որ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել արդեն լիովին ուրիշ:
Նապոլեոն Հիլլ «Մտածիր և հարստացիր»
Ոչինչ չպետք է ազդի ձեր երազանքների վրա: Եթե այն, ինչը դուք ուզում եք լավ է և գլխավորը դուք հավատում եք դրան՝ մի՛ կասկածեք, գործե՛ք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն «նրանք» եթե ձեզ մոտ հանկարծակի անհաջողություններ լինեն, քանի որ «նրանք» չգիտեն, որ ցանկացած անհաջողություն՝ դա սերմ է հետագա հաջողությունների համար:
Նապոլեոն Հիլլ «Մտածիր և հարստացիր»