Բաքվի քաղաքապետարանն արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքները
Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հանրային կոմիտեի հանրահավաքը՝ պահանջելով կայացնել տրամաբանական որոշումներ օկուպացված տարածքների ազատագրման վերաբերյալ:
«Ի պատասխան՝ քաղաքապետարանը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը կձեռնարկի միջոցներ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ադրբեջանից դուրս միջազգային հետաքրքրությունների սահմաններում»,- հայտնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը:
Նշենք, որ վերոնշյալ կոմիտեն Ադրբեջանում ստեղծվել է 2018 թվականին։ Այն ներառում է 17 հասարակական կազմակերպություն: