Ասածս ի՞նչ է՝ եթե վերնագրեր տեսնեք, սադրանքի չենթակվեք. Արայիկ Հարությունյան
Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ իր կողմից հնչեցրած արտահայտությանը՝ չբացառելով որ առաջիկայում իր այդ արտահայտությունը կարող է շահարկման թեմա դառնալ:
«Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասացի՝ այ մարդ, այս խորհրդարանը հակահեղափոխական է, ոնց կարելի է 53 հարց տալ՝ կառավարությանն օրերով կտրելով մեր գործից ։) Ասածս ի՞նչ է՝ եթե վերնագրեր տեսնեք, սադրանքի չենթակվեք ։)
Հ.Գ. Նկարում ընտրված խորհրդարանն է և ընտրված կառավարությունը։ Գերակշիռ մեծամասնությունը դահլիճում է, որովհետև սա նրանց միակ աշխատատեղին է, այլ ոչ թե կողքից բիզնեսների «տանիքի» համար են այստեղ»,- գրել է նա: