Ադրբեջանում դպրոցներից մեկի աշակերտները սառչում են ջեռուցման բացակայության պատճառով
Բաքվի դպրոցներից մեկում երեխաները սառչում են ջեռուցման բացակայության պատճառով:
Պաշտոնյաների անտարբերությունից վրդովված ծնողները դիմել են haqqin.az-ի խմբագրություն: «Մեր երեխաները դասերի ժամանակ սառչում են և մշտապես հիվանդ են: Արդեն երկար ժամանակ դպրոցում ջեռուցում չկա, իսկ ուսուցիչներն աշակերտներին արգելում են դասերին վերնահագուստներով նստել»,- վրդովվում են ծնողները:
Դպրոցում 1600 երեխա է սովորում: Հանրակրթական հաստատությունում հաստատել են ջեռուցման հետ կապված խնդիրների առկայությունը, բայց հրաժարվել են որևէ մեկնաբանություն կատարել: Նրանց խոսքով՝ դպրոցում նորմալ ջեռուցում չկա այն պատճառով, որ դպրոց մտնող գազի խողովակը միացված է բնակչության գազամատակարարման գծին: Դրա պատճառով չի մատակարարվում բավարար քանակությամբ գազ: