Իսրայելական տանկերը սիրիական հիվանդանոց են ոչնչացրել
Իսրայելական տանկերի կրակի հետևանքով Սիրիայի սահմանամերձ Ալ-Կունեյտրա նահանգում հիվանդանոց ու այլ օբյեկտներ են ոչնչացվել, հաղորդում է РИА Новости-ն՝ սիրիական պետական հեռուստատեսությանը հղումով:
Ինչպես հաղորդում է Ikhbariya հեռուստաալիքը, թիրախը հիվանդանոցն է եղել, որը ոչնչացվել է արձակված մի քանի արկով: Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Ջաբաթա ալ Հաշաբի աստղադիտարանը, ինչպես նաև Էդ Դիրիյայի շրջանը:
Ալ-Կունեյտրայի նահանգապետը РИА Новости-ին հայտնել է, որ իսայելական տանկերը նահանգի ուղղությամբ 5 արկ են արձակել, որոնք ընկել են Ջաբաթա ալ Հաշաբի անտառների շրջանում: