Վենեսուելայի ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան կժամանի Նյու Յորք, որտեղ երկուշաբթի հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
«Այսօր օրվա երկրորդ կեսին պարոն Գուտերեշը հանդիում կունենա նրա հետ, սակայն այն տեղի կունենա ոչ թե ՄԱԿ-ի գրասենյակում, այլ գլխավոր քարտուղարի անձնական նստավայրում», - հայտնել է նա՝ ընդգծելով, որ հանդիպումը կանցկացվի Արեասայի խնդրանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ում ներկա պահին Վենեսուելայի հարցով երկու բանաձև է քննարկվում՝ ռուսականն ու ամերիկյանը: Ռուսական կողմը կոչ է անում կարգավորել իրավիճակը ազգային երկխոսության միջոցով և տարածաշրջանային պետությունների աջակցությամբ, մինչդեռ ամերիկյան բանաձևը ենթադրում է 2018 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և միջազգային դիտորդների մասնակցությամբ նոր ընտրությունների կազմակերպում՝ վենեսուելական օրենսդրությանը համապատասխան :