Մեկ ժամվա տարբերությամբ 2 շղթայական ավտովթար Մանկավարժական համալսարանի դիմաց. (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց՝ գետնանցումում, բախվել են 2 Opel-ներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ Էրեբունի, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի վայրում զննություն կատարելուց հետո, երբ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչ Ա. Թևոսյանը մեկնելիս են եղել հիվանդանոցներ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը նրան տեղակացրել է, որ իրենց՝ դեպքի վայրից դուրս գալուց հետո նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Բախվել են 2 Toyota Camry-ները, Mercedes-ը և Chevrolet-ն, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի այս փաստով նույնպես նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
7