Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր
Լիտվան Բելառուսին համարել է իր անվտանգությանը սպառնացող երկիր: Վիլնյուսում հիմա այն կարծիքին են, որ Մինսկը դարձել է Ռուսաստանի կարևորագույն դաշնակիցը և այս երկրի ու Չինաստանի հետ ռեալ վտանգ է ներկայացնում:
Լիտվայի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Բելառուսը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում: Սերտ համագործակցություն է հաստատվել նաև երկու երկրների հատուկ ծառայությունների միջև: Նշվում է նաև, որ գնալով Ռուսաստանը ուժեղացնում է վերահսկողությունը Բելառուսում տեղի ունեցող գործընթացների հանդեպ: Ավելին՝ Լիտվայում համոզված են, որ Մոսկվան Բելառուսը դիտարկում է, որպես բուֆերային երկիր՝ ռազմական գործողությունների հարթակ, Արևմուտքի հետ հնարավոր առճակատման դեպքում:
Լիտվական կողմը որպես խնդիր է դիտարկում նաև Բելառուսի ատոմակայանը: Ըստ լիտվացի մասնագետների՝ այն չի համապատասխանում միջուկային անվտանգության նորմերին, նաև տնտեսապես շահավետ չէ: Այն ընդամենը նրա համար է, որ ուժեղացնի Ռուսաստանի դիրքն ու ազդեցությունը տարածաշրջանում: