Ինձնից ավելի վատ դերձակ դուրս եկավ, քան երաժիշտ. Թիմաթին իր Black Star Wear բրենդի նոր հավաքածույի մասին. (լուսանկարներ)
Հայտնի ռեփեր և Blackstar լեյբլի հիմնադիր Թիմաթին անոնսել է իր Black Star Wear բրենդի նոր հավաքածուն, որն ըստ ամենայնի նա է կարել։ Իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երևում է , թե ինչպես է նա աշխատում կարի մեքենայի մոտ։
Լուսանկարն արված է արտադրամասում և համաձայն ռեփերի խոստովանության, կարել նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվում։
«Ինձնից ավելի վատ դերձակ դուրս եկավ, քան երաժիշտ։ Գարնանը կներկայացվի հագուստի ամենահիանալի հավաքածուն, որը ես արդեն ավարտել և հանձնել եմ արտադրության։ Արտադրված է Ռուսաստանում», - Instagram-ում հպարտացել է ռեփերը։
Black Star Wear հագուստի խանութը երաժիշտը հիմնել է 2010թ․-ին։ Խանութն ունի 5 մասնաճյուղ Մոսկվայում և ևս 30-ը՝ դրա սահմաններից դուրս։
Մոսկվայի նորաձևության շաբաթվա ընթացքում բրենդի հավաքածուն ներկայացրել է մոդել Ալյոնա Շիշկովան՝ ռեփերի նախկին սիրելին և երեխայի մայրը։