Կրեմլում նշել են Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի առաջիկա բանակցությունների թեմաները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Փետրվարի տասներեքին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ: