ժամանակ առ ժամանակ մարդկանց չէր խանգարի միայնակ լինել
Արտաքին հանգստության համար ներքին ունայնություն է պետք…
Կգտնվի՞ ողջ աշխարհում ավելի միայնակ արարած, քան մարդը, ով որոշել է ապրել ուրախ, երջանիկ, բարեհամբույր ցինիզմով, մարդ, որը նման որոշման է հանգել ամենաբնական ճանապարհով' բնազդաբար, և հանկարծ մնում է դատարկ ձեռքերով:
Իսկ եթե կուզեք' ժամանակ առ ժամանակ մարդկանց չէր խանգարի միայնակ լինել: Դա իր հմայքն ունի: Երբեմն պատահում է, որ մարդը բացարձակապես երջանիկ է միայնակ, ինքն իր հետ: Այդպիսի րոպեների հիշողությունները դժվար պահերին փրկում են հուսահատությունից: Դուք արդեն գիտեք, որ ընդունակ եք երջանիկ լինել միայնակ ու առանց որևէ էական պատճառի: Դուք գիտեք, որ դա հնարավոր է: Ու եթե մարդը դժբախտ է մեկ ուրիշի պատճառով, անհուսորեն, համարյա օրգանապես կախված է նրանից, նման հիշողությունները վերադարձնում են վստահությունը: Ինքնավստահությունն ինքդ քեզ հետ մեղսակցության արբեցնող զգացումն է:
Ավելի լավ է ունենալ հիմնավոր պատճառ դժբախտության համար, քան աննշան' երջանկության համար:
ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ