Ադրբեջանում՝ Մինգեչաուրում, լրտես են ձերբակալել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունները ձերբակալել են Մինգեչաուր բնակավայրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուին, որին մեղադրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տրամադրելու մեջ։ Թե որ երկրի հատուկ ծառայությունների հետ է եղել կապը, ադրբեջանական կողմը չի բացահայտում։
Հրապարակման համաձայն՝ պետական դավաճանության համար մեղադրվողը արտասահմանյան հատուկ ծառայություններին հեռախոսային հավելվածի միջոցով տրամադրել է հետևյալ անձանց մասին տեղեկություններ․
Ադրբեջանի տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցներ,
Ադրբեջանի բանակի մեկ զորամասի պաշտոնյաներ,
արտասահմանում առևտրային կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաներ։
Ադրբեջանական պետական անվտանգության ծառայության հաղորդման համաձայն՝ Ալեքբերովն արդեն խոստովանել է մեղքն ու կալանավորվել։
Նշենք, որ Մինգեչաուրը Արցախի հյուսիսում գտնվող ադրբեջանական շրջան է։