Տղամարդկանց 96%-ը երազում է չծխող աղջկա մասին. աֆորիզմներ տղամարդկանց մասին
Երբ կինը ասում է , որ բան չունի հագնելու, նշանակում է, որ նոր շոր չունի:
Իսկ երբ տղամարդն է ասում, նշանակում է, որ մաքուր շոր չունի:
Այն տղամարդը, որը սիրո մասին խելոք է խոսում, այնքան էլ սիրահարված չէ։
Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են միայն նրան, ում սիրում են։
Տղամարդիկ մոռանում են ամեն ինչ, այն դեպքում, երբ կանայք ոչինչ չեն մոռանում։ Հենց այդ պատճառով էլ սպորտային մրցումների հեռարձակման ժամանակ հաճախ են ցուցադրում կրկնություններ։
Տղամարդկանց 96% -ը երազում է չծխող աղջկա մասին։