Ադրբեջանի Պետնավթ հիմնադրամը Մոսկվայում առևտրային եւ գործարար կենտրոն է ձեռք բերել
Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային հիմնադրամը (ԱՀՊՆՀ) ձեռք է բերել՝ «Տվերսկայա, 16» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը և նրա միակ ակտիվը՝ Մոսկվայում, Տվերսկայա 16 փողոցի վրա տեղակայված՝ «Դերասանների պատկերասրահ» առեւտրային ու գործարար կենտրոնը:
Ինչպես հայտնել են ԱՀՊՆՀ-ում, գործարքի արժեը կազմել է 133 մլն դոլար:
Առեւտրային և գործարար կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 18 հազար քառակուսի մետր (առևտրային գոտին՝ 5.8 հազար քմ, գրասենյակները՝ 12.2 հազար քմ):
Նշենք, որ «Տվերսկայա, 16» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանել է «Մայրաքաղաքային ապահովագրական խումբ» ԲԲԸ-ին, որը վաճառքի է հանել «Դերասանների պատկերասրահը» դեռեւս ապրիլին, այն ժամանակ, սակայն, գնորդ չի գտնվել: