Դեմոկրատ սենատորը Թրամփին սպառնացել է ազատազրկմամբ
Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ով վերջերս հայտարարել էր ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին, հայտարարել է, որ այդ ժամանակ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին կարող է բանտարկություն սպառնալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Այդ ժամանակ, երբ մենք մոտենանք 2020 թվականին, Դոնալդ Թրամփը կարող է նույնիսկ նախագահ չլինել, նա կարող է անազատության մեջ լինել»,-ասել է Ուորենը քարոզչական միջոցառման ժամանակ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին։