18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և ականատեսներին սպառնալիքներ հնչեցրած ռուս դատավորի գործը կասեցվել է
Կրասնոդարում նախկին դատավոր Արսեն Կրիկորովը, ով վրաերթի էր ենթարկել երիտասարդ մարզուհուն և սպառնացել դեպքի ականատեսներին, շարունակում է հանգիստ երթևեկել,իսկ տուժած աղջիկը դեռևս փոխհատուցում չի ստացել: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին է հայտնել տուժածի մայրը:
Նա նշել է,որ Կրիկորովը ոչ մի մասնակցություն չի ցուցաբերել աղջկա բժշկական օգնության հարցերի հետ կապված: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության և վճարովի վիրահատության անհրաժեշտություն է եղել:
«Նա հրաժարական է տվել,բայց դա նշանակում է,որ կարող է վերականգնվել մեկ տարի հետո: Ես անձամբ դատարան չեմ դիմել,որովհետև ինձ խոստացել էին փաստաբանական օգնություն ցուցաբերել,սակայն ամեն ինչ այդպես էլ մնաց»- պատմել է աղջկա մայրը:
Դատախազությունից հայտնում են,որ քննությունը դեռ շարունակվում է:
Մարզուհու մայրը պնդում է,որ կատարվածի համար պետք է առնվազն 2 տարով զրկեն վարորդական իրավունքից և տուգանեն: