Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրանի փրկարարական գերատեսչության ներկայացուցչին, ցնցումներ են գրանցվել կիրակի՝ տեղի ժամանակով 14:24-ին (14:54 երևանյան): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմ շրջանի Լաֆթ գյուղից ոչ հեռու:
Այդ միջադեպի հետևանքով երեք մարդ վիրավորում է ստացել, նրանց թվում 17-ամյա աղջիկ կա: Բոլոր տուժածները տարհանվել են աղետի գոտու վերածված շրջանից և տեղափոխվել են հիվանդանոց: Երկրաշարժի հետևանքով 15 բնակելի տուն է վնասվել: